«Ընթերցանության տարի»․ դպրոցներում տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականությանը
Գիտություն և Մշակույթ
«Այս տարի հայտարարել ենք ընթերցանության տարի, այսինքն՝ ողջ տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր երեխաների ընթերցանության խրախուսման ծրագրերին»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ամիս նվիրված է լինելու գրական որևէ ժանրի։ Ուսումնական տարին կսկսվի «Սասնա ծռեր» էպոսով, հոկտեմբերը նվիրված կլինի թարգմանական գրականությանը, նոյեմբերը՝ վեպին, դեկտեմբերը՝ դետեկտիվ գրականությանը, հունվարը՝ դրամատուրգիային, փետրվարը՝ հեքիաթին, մարտը՝ պոեզիային, ապրիլը՝ մանկական գրականությանը, իսկ մայիսը՝ հուշագրություններին, կենսագրական և մոտիվացիոն գրքերին։
Անդրեասյանի խոսքով՝ այս տարին իրենց համար կարևոր է նաև այն առումով, որ սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը լինելու է ԿԳՄՍ նախարարությունը։
«Ունենում ենք աշխատանքի ավելի հստակ բաժանում ԿԳՄՍ նախարարության և տարածքային կառավարման մարմինների կամ մարզպետի աշխատանքների միջև։
Բովանդակային կառավարման հետ կապված բոլոր հարցերը գտնվելու են ԿԳՄՍ նախարարության տիրույթում, իսկ վարչատնտեսական գործառույթներին առնչվող ընթացակարգերն ամբողջությամբ կենտրոնանալու են մարզպետների աշխատակազմերում»,- նշել է նախարարը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ