Նեպալում սողանքից առաջացած լճի ափերը ճեղքվել են
Աշխարհ
Նեպալում սողանքի հետևանքով առաջացած լճի ափերը ճեղքվել են՝ նոր ջրհեղեղի վտանգ ստեղծելով արդեն տուժած շրջանների համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ ջրի մակարդակի բարձրացման պատճառով Ռասուվայի շրջանում ժամանակավորապես դադարեցվել են նաև ուղղաթիռներով իրականացվող փրկարարական աշխատանքները։
Տեղի բնակիչները շտապում են բարձրադիր վայրեր տեղափոխվել։ Ավելի վաղ երկու գետերի միախառնման հատվածում առաջացել էր բնական պատնեշով լիճ, որտեղ կուտակվել էր առնվազն 2,5 մլն խորանարդ մետր ջուր։
Աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին՝ Նեպալի և Չինաստանի սահմանին։ Նեպալի իշխանությունների տվյալներով՝ դրա պատճառ են դարձել երկրաշարժն ու դրան հաջորդած սողանքը։ Միաժամանակ մասնագետները չեն բացառում, որ ջրհեղեղին կարող էր նպաստել նաև սառցադաշտային լճի ճեղքումը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ