«Ոչ թե կրճատենք կամ ձևափոխենք, այլ ավելի մանրամասն ներկայացնենք»․ Անդրեասյանը՝ պատմության դասագրքերի մասին
Գիտություն և Մշակույթ
«Մեր պատմությունը մեր պատմությունն է։ Պատմության ուսուցանումն այս իրողություններում ոչ թե պետք է կրճատենք կամ ձևափոխենք, այլ, հակառակը, պետք է իրականացնենք առավել մանրամասն ու մանրակրկիտ»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատմական Հայաստանին վերաբերող բովանդակությունը դպրոցական դասագրքերում փոփոխության կենթարկվի՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու կառավարության նոր ծրագիրը։
Անդրեասյանը նշել է, որ այս առումով որևէ բովանդակության կրճատման մասին խոսելն անիմաստ է։
«Մենք նաև շատ հստակ հայտարարել ենք, որ պետք է առանձնահատուկ շեշտադրում անել այն հարցի վրա, թե ինչպես ենք նայում մեր պատմությանը։ Մենք մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքից և կարողանանք վերլուծել՝ տեսնելով, թե դրա տարբեր դրվագներն ինչպես են դեր խաղացել պետականության կորստի կամ ամրապնդման գործում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ