Անհետ կորածների ծնողներն ու հարազատները Հայաստանում ասոցիացիա են ստեղծում՝ նրանց ճակատագիրը պարզելու համար
Հասարակություն
Հայաստանում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները որոշել են միավորել ուժերը և ստեղծել ասոցիացիա։ Նախաձեռնության նպատակն է ոչ միայն պարզել անհետ կորածների ճակատագիրը, այլև աջակցել նրանց ընտանիքներին։
Ասոցիացիայի ստեղծման նախաձեռնողներից Գոռ Մուրադյանի խոսքով՝ հասարակության շրջանում անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրների նկատմամբ տարիներ շարունակ անտարբերություն է դրսևորվել, ինչն էլ դարձել է կազմակերպություն ստեղծելու գաղափարի հիմքերից մեկը։
Նրա խոսքով՝ նորաստեղծ կառույցը զբաղվելու է անհետ կորածների ճակատագիրը պարզելու, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրների լուծման հարցերով։
Անհետ կորած զինծառայող Վարուժան Իսրայելյանի մայրը՝ Ասյա Դանիելյանը, նշել է, որ նախկինում անհետ կորածների ընտանիքները հիմնականում առանձին-առանձին էին պայքարում իրենց հարազատների ճակատագիրը պարզելու համար։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ