Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 475-ի
Աշխարհ
Նեպալում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 475-ի, հաղորդում է Kathmandu Post թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
Օգոստոսի 26-ին Նեպալի հյուսիսում՝ Չինաստանին սահմանակից Ռասուվա շրջանում, տեղի ունեցավ մեծ ուժգնությամբ ջրհեղեղ։ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժը և սողանքը փակեցին Լհենդե գետը, ինչը հանգեցրեց Բհոտե Կոշի գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման։
Հաջորդ օրը Նեպալի զբոսաշրջության վարչությունը հայտնեց, որ ջրհեղեղներից հետո փրկված օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է 31-ի։ Նրանց թվում էին երկու Ռուսաստանի քաղաքացիներ։
Փրկվածների ցուցակում կան նաև ԱՄՆ-ի, Իտալիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ։ Մյուս ութ զբոսաշրջիկների քաղաքացիությունը դեռևս չի պարզվել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ