Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի ծառայությունը։
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել նորընտիր խորհրդարանին՝ համաձայն երկրի նոր սահմանադրության։ Նշվում է, որ կաբինետի անդամները կպաշտոնավարեն մինչև խորհրդարանի նոր կազմի հաստատումը։
Հուլիսի 1-ին Ղազախստանում ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը, որն ընդունվեց համազգային հանրաքվեի արդյունքում։ Հիմնական փոփոխությունը երկպալատ խորհրդարանից միապալատ քուրուլթայի անցումն է։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ