Բելգիան ԱՄՆ դեսպանին կանչել է նախարարի հասցեին վիրավորական գրառման պատճառով
Աշխարհ
Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն զրույցի է կանչել ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթին՝ առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկի հասցեին նրա հրապարակած վիրավորական գրառման պատճառով։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Ուայթը սոցցանցերում հրապարակել էր «Ո՞վ է Բելգիայի ամենամեծ անհաջողակը» հարցը և արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որտեղ Վանդենբրուկը պատկերված էր սիգարի տուփի վրա՝ «Վնասում է կյանքի ցանկացած հաճույքի» գրությամբ։ Այս կերպ դեսպանը ծաղրել էր ալկոհոլի գովազդում առողջության համար վնասի մասին նախազգուշացումները խստացնելու նախարարի նախաձեռնությունը։
«Անընդունելի է, որ դեսպանն այսպիսի վիրավորական արտահայտություններ օգտագործի կառավարության անդամի հասցեին», — հայտարարել է Պրևոն։ Սա մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Ուայթը կանչվում է Բելգիայի ԱԳՆ․ փետրվարին պատճառը Բելգիայի իշխանությունների հասցեին նրա հնչեցրած մեղադրանքներն էին։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ