ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Ուկրաինայի հետ հրադադարի վերաբերյալ
Ռուսաստան
Ուկրաինան հակամարտության ընթացքում բազմիցս խախտել է նախկինում հայտարարված հրադադարները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ռուս դիվանագետի պնդմամբ՝ հրադադարի ժամանակահատվածներում Ուկրաինայի զինված ուժերը ոչ միայն չեն պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, այլև ավելացրել են հարձակումների քանակը։ Գալուզինը մասնավորապես պնդել է, որ մայիսյան հրադադարի ընթացքում Կիևը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է ավելի քան 30 հազար անգամ։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունները ներկայում դադարի մեջ են, քանի որ դիվանագիտական ուղղությամբ նոր առաջարկներ չեն ի հայտ եկել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ