Շվեդիան կործանիչներ և ռազմանավեր կուղարկի Ռուսաստանի սահմանների մոտ
Համաշխարհային Մամուլ
Շվեդիան Ֆինլանդիա կուղարկի Gripen կործանիչներ և ռազմանավեր՝ Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում պարեկություն իրականացնելու համար։ Ինչպես հայտնում է շվեդական SVT հեռուստառադիոընկերությունը, որոշումն ընդունվել է Հելսինկիի՝ ռազմական աջակցության խնդրանքից հետո։
Շվեդիայի զինված ուժերը մոտ ժամանակներս Ֆինլանդիա կուղարկեն ռազմական ստորաբաժանումներ, այդ թվում՝ Gripen կործանիչներ և ռազմանավեր։ Անհրաժեշտության դեպքում աշնանը կարող են ուղարկվել նաև անօդաչուների դեմ պայքարի ստորաբաժանումներ։
Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան, որպես դաշնակիցներ, կարևորում են Բալթիկ ծովի տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի արևելյան թևում պաշտպանության ուժեղացումը։ Ավելի վաղ Ռուսաստանի սահմանների մոտ նկատվել էր նաև Շվեդիայի ռազմաօդային ուժերի Gulfstream S102B Korpen հետախուզական ինքնաթիռը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ