Մասնագետները բացատրել են՝ ինչու է օգտակար պարբերաբար վերագործարկել սմարթֆոնը
Հասարակություն
Սմարթֆոնի պարբերական վերագործարկումը կարող է օգնել վերացնել սարքի աշխատանքի ընթացքում առաջացած որոշ խնդիրներ և բարելավել դրա արագագործությունը։ Այս մասին գրում է BGR-ը։
Մասնագետների խոսքով՝ հատկապես համակարգային թարմացումներ տեղադրելուց հետո խորհուրդ է տրվում անջատել և կրկին միացնել կամ պարզապես վերագործարկել սմարթֆոնը։ Այդ ընթացքում մաքրվում են ժամանակավոր ֆայլերն ու քեշը, ազատվում է հիշողության մի մասը և վերագործարկվում են համակարգային գործընթացները։
Ըստ BGR-ի՝ սմարթֆոնը ամեն օր վերագործարկելու անհրաժեշտություն չկա․ բավական է դա անել մոտավորապես շաբաթը մեկ անգամ։ Նույն խորհուրդը կարող է օգտակար լինել նաև համակարգիչների և այլ էլեկտրոնային սարքերի աշխատանքի համար։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ