Բացահայտվել են սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը երկարացնելու եղանակները
Աշխարհ
Android սմարթֆոններում Google-ի որոշ գործառույթների անջատումը կարող է նվազեցնել մարտկոցի ծախսը և երկարացնել սարքի՝ մեկ լիցքավորմամբ աշխատանքի ժամանակը։ Այս մասին գրում է MakeUseOf-ը։
Մասնագետները խորհուրդ են տալիս անջատել «Now Playing» գործառույթը, որն անընդհատ աշխատում է հետին պլանում՝ ճանաչելով շրջակայքում հնչող երաժշտությունը։ Մարտկոցի լիցքը խնայելու համար կարելի է անջատել նաև «Hey Google» ձայնային հրամանի ավտոմատ ճանաչումը։
Բացի այդ, խորհուրդ է տրվում սահմանափակել Google Maps-ի և այլ հավելվածների՝ գտնվելու վայրը մշտապես որոշելու հնարավորությունը։ Տեղադրության հասանելիությունը կարելի է թողնել միայն այն հավելվածների համար, որոնց դա իսկապես անհրաժեշտ է, օրինակ՝ նավիգացիոն ծրագրերի։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ