Ռուսաստանի դեսպանը ՆԱՏՕ-ին երկխոսության կոչ է արել՝ պատերազմից խուսափելու համար
Ռուսաստան
Նորվեգիայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը ՆԱՏՕ-ին կոչ է արել ակտիվացնել Մոսկվայի հետ ռազմական շփումները՝ չմտածված գործողությունների հետևանքով լայնածավալ պատերազմի վտանգը նվազեցնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Politico-ին տված հարցազրույցում։
«Ռազմական բախման ռիսկերն ու վտանգը զգալիորեն մեծանում են երկխոսության բացակայության պատճառով։ Վստահության ամրապնդումն ու երկխոսությունն այժմ առավել կարևոր են բոլոր մակարդակներում», — ասել է դիվանագետը։ Նա նաև պնդել է, որ Եվրամիության ներկայիս քաղաքականությունը նպաստում է Ռուսաստանի հետ լարվածության սրմանը։
Կորչունովն առաջարկել է ակտիվացնել ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ուղիղ շփումները, ինչպես նաև կազմակերպել Արկտիկայի երկրների բարձրաստիճան զինվորականների հանդիպումներ՝ հնարավոր սխալ հաշվարկներից և բախումներից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ