Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Hyundai Elantra»-ն գլխիվայր հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրան մինչև շտապօգնության ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և փրկարարները։ Տարածքը սահմանազատվել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ