Վոլոչկովան կտրուկ է արտահայտվել Քանյե Ուեսթի մասին
Ռուսաստան
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ ծանոթ չէ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ստեղծագործություններին։ Նրա խոսքերը փոխանցում է Super-ը։
Լրագրողների հետ զրույցում Վոլոչկովան նշել է, որ իրեն չի հետաքրքրում Սանկտ Պետերբուրգում Ուեսթի հնարավոր ելույթը, քանի որ զբաղված է սեփական համերգների նախապատրաստմամբ։ Նա նաև հայտնել է, որ կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատությունից հետո պատրաստվում է նոր եթերաշրջանին։
«Ուեսթ, Քուեսթ, Մեսթ... Ես չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում։ Ես զբաղվում եմ իմ ստեղծագործական գործունեությամբ», — ասել է Վոլոչկովան։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ