ՆԱՏՕ-ի երկիրը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կկրճատի պաշտպանության ծախսերը
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանի իշխանությունները 2027 թվականին նախատեսում են վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կրճատել պաշտպանության ծախսերը։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Անջեյ Դոմանսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի պաշտպանության ոլորտին կհատկացվի 198 մլրդ զլոտի՝ մոտ 53,5 մլրդ դոլար, ինչը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4,5%-ը։ Նախատեսվող գումարը 2 մլրդ զլոտիով պակաս է 2026 թվականի ցուցանիշից։
Դոմանսկին ընդգծել է, որ նույնիսկ ծախսերի կրճատումից հետո Լեհաստանը կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում պաշտպանության վրա ՀՆԱ-ի ամենամեծ մասնաբաժինը ծախսող պետություններից մեկը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ