Սննդային հավելումներ արտադրող ընկերության դեմ ավելի քան 53 մլն ռուբլու հայց է ներկայացվել
Ռուսաստան
Նովոսիբիրսկի «ՆԼ Կոնտինենտ» ընկերությունը, որը NL International ապրանքանիշով արտադրում է կենսաբանական ակտիվ հավելումներ և նիհարեցնող կոկտեյլներ, հայտնվել է ավելի քան 53 մլն ռուբլու հայցի պատասխանողի կարգավիճակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատական նյութերին։
Անհատ ձեռնարկատեր Եկատերինա Շմակովան ընկերությունից պահանջում է բռնագանձել պարտքը։ Հայցը Նովոսիբիրսկի մարզի արբիտրաժային դատարան է ներկայացվել հուլիսին, իսկ հիմնական դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 10-ին։ Պահանջի մանրամասն հիմքերը դեռ չեն հրապարակվել։
Ավելի վաղ «ՆԼ Կոնտինենտ»-ը գործարար համբավի պաշտպանության հայցեր էր ներկայացրել հեռուստահաղորդավարներ և բլոգերներ Մաշա Մալինովսկայայի ու Վիկտորյա Բոնյայի դեմ, սակայն հետագայում հրաժարվել էր այդ հայցերից։ Բոնյան NL-ը անվանել էր «բուրգ», իսկ Մալինովսկայան ընկերությունը համեմատել էր «աղանդի» հետ։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ