«Ռոսկոսմոս»-ում բացատրել են՝ ինչու է անհրաժեշտ սկսել Լուսնի ուսումնասիրությունը
Աշխարհ
Մերձերկրյա ուղեծիրն արդեն ոչ միայն ուսումնասիրվում, այլև ակտիվորեն օգտագործվում է, ուստի տիեզերքի յուրացման հաջորդ քայլը պետք է լինի Լուսինը։ Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի տիեզերական համակարգերի վարչության փոխտնօրեն Դենիս Կուտովոյը։
Նրա խոսքով՝ այսօր աշխարհի խոշոր տիեզերական գործակալությունների ուշադրությունը կենտրոնացած է Լուսնի վրա։ Մերձերկրյա տարածությունն արդեն լայնորեն օգտագործվում է կապի, Երկրի հեռահար դիտարկման և նավիգացիոն համակարգերի համար։ «Մարդկության՝ տիեզերք ընդլայնվելու հաջորդ փուլը, իհարկե, Լուսինն է», — նշել է Կուտովոյը։
«Ռոսկոսմոս»-ը նախատեսում է մինչև 2036 թվականը ստեղծել և Լուսին ուղարկել ինը տիեզերական սարք։ Իսկ 2036 թվականից հետո նախատեսվում է Լուսնի վրա ստեղծել ռուսական մշտապես գործող ավտոմատ կայան։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ