ՆԱՏՕ-ի՝ Սև ծովի վրա թռչող ԱԹՍ-ն կորցրել է կապը իր բազայի հետ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի RQ-4D Phoenix հետախուզական անօդաչու թռչող սարքը պտտվում է Սև ծովի վրայով՝ կորցրած լինելով կապը իր բազայի հետ, հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով SHOT-ին։
Լրագրողների տվյալներով՝ MAGMA 10 կոչական նշանով անօդաչու թռչող սարքը փոխանցել է 7600 ազդանշանը, որը վկայում է իր բազայի հետ կապի կորստի մասին՝ տեխնիկական անսարքության պատճառով։ Արդյունքում, ինքնաթիռը սկսել է պտտվել Սև ծովի չեզոք ջրերի վրայով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքը ակտիվացրել է իր տրանսպոնդերը Բուլղարիայում գտնվելու ժամանակ։ Պարբեականը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը, հնարավոր է, թռիչք է կատարել Սիցիլիա կղզում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմածովային ավիաբազայից։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ