Չինաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառք ստանալու համար
Աշխարհ
Չինաստանի դատարանը Հուբեյ նահանգի Կոմունիստական կուսակցության կոմիտեի նախկին քարտուղար Ցզյան Չաոլյանին մահապատժի է դատապարտել ավելի քան 746 մլն յուան կաշառք ստանալու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նանկինի դատարանի որոշմանը։
Քանի որ նախկին պաշտոնյան համագործակցել է քննության հետ, դատարանը մահապատժի կատարումը երկու տարով հետաձգել է։ Չինաստանի օրենսդրությամբ սահմանված պայմանները պահպանելու դեպքում երկու տարի անց պատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ։ Այսպիսով, դատավճիռը չի ենթադրում մահապատժի անհապաղ իրականացում։
Ցզյան Չաոլյանը 1995-2025 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Չինաստանի բանկային համակարգում, ինչպես նաև Ցզիլին և Հուբեյ նահանգների կուսակցական կառույցներում։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ