Իրանի հետ պատերազմի պատճառով՝ ԱՄՆ բանակում բյուջետային ճգնաժամ է․ ԶԼՄ
Աշխարհ
Բրիտանական The Guardian թերթը, հղում անելով Պենտագոնի ներքին փաստաթղթերին, հաղորդում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները լուրջ ֆինանսական ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ ռազմածովային ուժերում։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը սպառել են զինամթերքը՝ ռազմածովային շրջափակման պահպանման և ռազմական գործողության պատճառով։ «Զորքերը գտնվում են միջոցների սպառման եզրին, ինչը ստիպել է հրամանատարությանը աշխատավարձի ֆոնդից գումար վերահղել ընթացիկ ծախսերը հոգալու համար», -բացատրել են լրագրողները։
«Աշխատավարձի միջոցները վերահղվել են արտասահմանում անսպասելի մարտական ծախսերը հոգալու համար և այժմ ծածկվում են չծախսված միջոցներով։ Դրանք ծածկում են աշխատավարձի դեֆիցիտը, ուստի մենք բավարար գումար ունենք աշխատավարձ վճարելու համար», - ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի անանուն պաշտոնյան։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ