Ֆրանսիայի տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային նարնջագույն վտանգի մակարդակ
Աշխարհ
Մայրցամաքային Ֆրանսիայի 96 դեպարտամենտից 44-ում ամպրոպների պատճառով՝ հայտարարվել է նախավերջին «նարնջագույն» եղանակային տագնապը։ Այս մասին հայտնել է ֆրանսիական Meteo-France օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում։
«Ֆրանսիայի 44 դեպարտամենտում հայտարարվել է ամպրոպի «նարնջագույն» տագնապ, իսկ երկու դեպարտամենտներում՝ «նարնջագույն» շոգի տագնապ», - ասվում է գրառման մեջ։
Meteo-France-ի տվյալներով՝ օգոստոսի 28-ին հանրապետության 26 դեպարտամենտում հայտարարվել է ամպրոպի «նարնջագույն» տագնապ։
Բացի այդ, նմանատիպ տագնապ է գործում հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ Վերին Կորսայի և Հարավային Կորսայի դեպարտամենտներում տիրող շոգի պատճառով։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ