Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Վենեսուելայի նավթային պաշարների մի մասը
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը գտնվում է Վենեսուելայի իշխանությունների հետ բանակցությունների վերջին փուլում՝ երկրի նավթի և գազի որոշ պաշարներ Միացյալ Նահանգներին փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է Axios-ը։
ԱՄՆ պաշտոնյաներից ստացված տեղեկատվության համաձայն՝ «Թրամփի վարչակազմը Վենեսուելայի ժամանակավոր կառավարության հետ քննարկում է հարավամերիկյան երկրի նշանակալի նավթային պաշարներում բաժնեմաս ձեռք բերելու հնարավորությունը»։
Մի աղբյուր նշել է, որ «Թրամփը հանձնառու է՝ ապահովելու Ամերիկայի էներգետիկ ապագան սերունդների համար թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ամբողջ մայրցամաքի համար»։
Մեկ այլ աղբյուր հավելել է, որ «այս գործարքը պարզապես մեծ անվանելը կնշանակեր թերագնահատել դրա մասշտաբները»։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ