Մեծ Բրիտանիայում կոչ են արել ճնշում գործադրել Թրամփի վրա
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի Վաշինգտոնը Ուկրաինային տրամադրի ամերիկյան հրթիռ-կալանիչների գծագրերը։ Այս մասին հայտնում է The Standard-ը։
Բրաունի խոսքով՝ նման հրթիռները կարող են էականորեն ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը։ Նա նաև նախազգուշացրել է, որ երկիրը կարող է բախվել 2022 թվականին հակամարտության սկսվելուց ի վեր «ամենածանր ձմռանը»։
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն ընդգծել է, որ Լոնդոնն ու եվրոպական երկրները պետք է «չափազանց զգույշ» գործեն, որպեսզի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չներքաշվեն։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ