Լազարևան պատմել է Apple-ի հետ ունեցած կոնֆլիկտի մասին
Հասարակություն
Հեռուստահաղորդավար Տատյանա Լազարևան պատմել է, որ «Хорошие шутки» հումորային նախագծի հեղինակները ժամանակին կոնֆլիկտ են ունեցել Apple-ի հետ՝ հաղորդման «Апож» երաժշտական խաղի համար ստեղծված սարքերի պատճառով։ Այս մասին նա պատմել է Noswag YouTube-ալիքին տված հարցազրույցում։
Լազարևայի խոսքով՝ խաղը մեծ ժողովրդականություն էր վայելում, և նախագծի թիմը որոշել էր հատուկ սարքեր արտադրել ու վաճառել Ռուսաստանում։ Առաջին խմբաքանակն արագ սպառվել էր, ինչից հետո Չինաստանում նոր խմբաքանակ էին պատվիրել։ Սարքերի վրա կատակով տեղադրել էին «iПож» անվանումը և կծած տանձի պատկերով տարբերանշան՝ ակնհայտորեն նմանակելով Apple-ի ոճը։
Սակայն նոր խմբաքանակը մաքսայինում խնդիրների է բախվել։ Լազարևայի պնդմամբ՝ Apple-ը միջամտել է, ինչից հետո ամբողջ խմբաքանակն առգրավվել է։ Հաղորդավարի խոսքով՝ այդ ապրանքի արժեքը հասնում էր մոտ մեկ միլիոն ռուբլու։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ