Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ
Այլ
Երկար քնելը ամենեւին էլ մարդու օրգանիզմի համար վտանգավոր հետեւանքներ չի ունենում։ Ավելի կոնկրետ՝ աթերոսկլերոզն ու ինսուլտը կապ չունեն մարդու՝ երկար քնելու սովորության հետ։ Այս մասին հայտարարել է ռուս մասնագետ Վլադիմիր Իվաշկովն իր տելեգրամյան ալիքում։ «Որեւէ հետազոտություն չի հաստատել, որ երկարատեւ քունը կարող է դառնալ հիվանդության պատճառ։ Ավելի շատ հակառակն է ապացուցվել, որ օրգանիզմը, որն արդեն անառողջ է, պահանջում է ավելի շատ ժամանակ՝ հանգստի եւ վերականգնման համար»,- գրել է բժիշկը։ Միաժամանակ՝ մասնագետը նշել է, որ ավելորդ քաշն ու դիաբետը նրանց մոտ կարող են պատահել, ովքեր սիրում են ավելի երկար քնել։ «Առողջ մարդը կարող է ինը ժամ կամ ավել քնել, սակայն նման սովորությունը երկար ժամանակ չպետք է պահպանվի»,- ասել է Իվաշկովը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ