ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ 

Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ իրականացված իրավական գործընթացները սկիզբ առան աղմկահարույց ձերբակալությամբ և շինծու մեղադրանքների առաջադրմամբ։

Իշխանության քաղաքական պատվերն ապահովող իրավապահ մարմինները նրան մեղադրեցին ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածելի դրվագներով, ինչն անմիջապես ուղեկցվեց կալանավորման դիմումներ ներկայացնելու և նրան երկարաժամկետ ազատազրկելու փորձերով։ Այս ամբողջ գործընթացն ուղեկցվում էր ակնհայտ քաղաքական ճնշումներով, որոնց նպատակը ակտիվ ընդդիմադիր գործչին մեկուսացնելն ու լռեցնելն էր։

Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործն ու դրան հաջորդած զարգացումները լավագույնս արտացոլեցին հայաստանյան իրականության ամբողջ պատկերը։ Վերջին տարիներին, երբ իրավապահ ողջ համակարգը փաստացի գտնվում է քաղաքական մեկ կենտրոնից արձակվող հրամանների ու անմիջական ազդեցության ներքո, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները դարձել են ամենօրյա գործելաոճ։ Սակայն անգամ նման հեղհեղուկ ու կամակատար համակարգի պարագայում Չալաբյանի գործն աչքի ընկավ իր բացահայտ շինծու բնույթով, ինչն ի ցույց դրեց քաղաքական պատվերի ամբողջ սնանկությունը։

Այն, որ հանրային-քաղաքական գործչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և հետագայում այն երկարաձգելու փորձերը կառուցված էին կարված նյութերի վրա, պարզ դարձավ հենց առաջին իսկ օրերից։ Գործի ընթացքը ցույց տվեց, որ իրավապահները փորձում էին ամեն գնով լռեցնել անհարմար ընդդիմախոսին՝ օգտագործելով իրավական բոլոր հնարավոր ու անհնարին լծակները։

Սակայն այս պատմության ամենախոսուն դրվագն այն էր, որ նույնիսկ գոյություն ունեցող ճնշումների պայմաններում, երբ մեղադրանքն այնքան փխրուն էր ու մտացածին, անգամ դատավորը ստիպված եղավ կալանքից հետո որևէ խափանման միջոց չկիրառել և նրան դատարանի դահլիճից անմիջապես ազատ արձակել։

Սա լակմուսի թղթի դեր կատարեց հենց քաղաքական դաշտում՝ բացահայտելով, թե որքան անհեթեթ ու փխրուն է իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների այդ ամբողջ շղթան։ Երբ քաղաքական պատվերով հարուցված գործն այն աստիճան մտացածին է լինում, որ նույնիսկ այսօրվա արդարադատության պայմաններում համակարգն այլ ելք չի ունենում, քան մարդուն դատարանի դահլիճից ազատ արձակելը, դա խոսում է իշխանական բռնաճնշումների գործիքակազմի լիակատար սնանկացման մասին։

Չալաբյանի գործը հերթական անգամ հաստատեց, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած միջոցի դիմել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Սակայն միևնույն ժամանակ, այս պատմությունը դարձավ անհերքելի ապացույց, որ անգամ ամբողջությամբ վերահսկվող համակարգում հնարավոր չէ հավերժ թաքցնել քաղաքական պատվերի սնանկությունն ու բռնաճնշումների ակնհայտ փաստը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Ամենադիտված