Փոխվարչապետը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման աշխատանքները
Հայաստան
Գյումրիում անցկացվող Հայաստանի՝ արտերկրում գործող դիվանագիտական ծառայության ղեկավար կազմի սեմինարը շարունակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականի օգոստոսի 8-ից Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ TRIPP-ի իրականացման աշխատանքները։
Կողմերը անդրադարձել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին, տարբեր ուղղություններով առկա դինամիկային և հետագա հեռանկարներին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հարցերին։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ