Ռուսական բանակը հարվածել է Նիկոլաևի նավահանգստի ծովային տերմինալին և լոգիստիկ կենտրոններին
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի Նիկոլաևի նավահանգստում գտնվող ծովային բեռնափոխադրման տերմինալին և լոգիստիկ կենտրոններին։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Իզմայիլի նավահանգստում խոցվել են վառելիքատարների կայանման և Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիքաքսանյութերի բեռնաթափման վայրերը։
Միաժամանակ, ռուսական կողմը հայտնել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջանների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա ոչնչացվել է 313 ուկրաինական անօդաչու թռչող սարք։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ