Ավտովթար Վայոց ձորում․ «Mitsubishi Pajero»-ն կողաշրջվել է և հայտնվել ձորակում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Նորավանք տանող ճանապարհի 2-րդ հատվածում Սյունիքի մարզի 30-ամյա բնակիչը վարած «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորակում․ փոխանցում է Շամշյանը։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները։ Տարածքը սահմանազատվել է։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում կազմվում են համապատասխան փաստաթղթեր։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ