Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակ է արձանագրվել
Հայաստան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի 19-25-ը Երևանում մի շարք օրերի ընթացքում օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Փոշու պարունակությունը սահմանային նորման գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին։ Նոր Նորքում և Շենգավիթում փոշու պարունակության գերազանցում չի արձանագրվել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոնում նորմայից բարձր է եղել օգոստոսի 22-25-ը, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 21-25-ը։ Արաբկիրում և Շենգավիթում գերազանցում չի արձանագրվել։
Միաժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը Երևանում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ