Նեպալում ջրհեղեղների հետևանքով 616 մարդ զոհվել է, 2500-ը՝ անհետ կորել
Աշխարհ
Նեպալում ավերիչ ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է շուրջ 2500-ի։ Նշվում է, որ աղետից հետո ավելի քան 2000 մարդու հետ կապ հաստատել չի հաջողվում։ Նեպալի Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային վարչության վերջին տվյալներով՝ անհետ կորածներից 517-ը օտարերկրացիներ են։
Միաժամանակ, ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 616-ի։ Երկրի ոստիկանության տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է տարհանել և փրկել առնվազն 1545 մարդու, այդ թվում՝ բազմաթիվ վիրավորների։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք զգալիորեն բարդանում են նոր ջրհեղեղների առաջացման վտանգի պատճառով։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ