Ավտովթար՝ Երևանում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն բախվել է երկու «Toyota»-ների
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի մոտ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ի, որն էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ կայանված «Toyota»-ի։
Բախման հետևանքով «Toyota»-ներից մեկը մասամբ հայտնվել է մայթին։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, սահմանազատել տարածքը և սկսել վթարի հանգամանքների ու վարորդների ինքնության պարզումը։
Դեպքի առթիվ կազմվում են համապատասխան փաստաթղթեր։
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ «Mercedes G»-ն, այլ նմանատիպ ավտոմեքենաների հետ, մեկնում էր հարսանեկան արարողության։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ