Վեհափառ Հայրապետի դատավարությունը Հայաստանի համար ամենավտանգավոր դատն է․ Տեր Հարություն
Հասարակություն
Տեր Հարություն քահանա Ավագյանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սրբազան Հայրերի դեմ հարուցված դատավարությունը Հայաստանի համար ամենավտանգավոր դատն է համարում։
Նրա խոսքով՝ Վեհափառ Հայրապետին հայրենիքում և հայրենի հողի վրա «անօրեն կարգով դատելը» կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
«Այս շինծու դատավարությունը Հայաստանին կարող է բերել արհավիրք, խորացնել հասարակության պառակտումն ու հանգեցնել նոր զոհերի»,- նշել է քահանան։
Տեր Հարություն Ավագյանը իր խոսքը եզրափակել է Ավետարանից մեջբերումով․ «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։
Հիշեցնենք՝ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց Սրբազանների վերաբերյալ գործն ուղարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատավորը նշել էր, որ մտավախություն ունի հնարավոր կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ և ընդդատության խնդիր էր տեսնում։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ