Կիևի մերձակայքում հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հարյուրավորները տարհանվել են
Աշխարհ
Կիևի մարզում գիշերվա ընթացքում իրականացված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 42-ը, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Կիևի մարզի նահանգապետ Տիմուր Տկաչենկոն։
Նրա խոսքով՝ Բուչայի շրջանում հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, իսկ 381 մարդ տարհանվել է։ Փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվել են շաբաթ առավոտյան։
Տկաչենկոն հայտնել է նաև, որ Բորիսպոլի շրջանում առանձին հարձակման հետևանքով զոհվել է 14-ամյա երեխա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցել է զոհերի հարազատներին՝ նշելով, որ հարվածների վայրում աշխատում է ավելի քան 300 փրկարար։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում ոչնչացվել է ռուսական 233 անօդաչու թռչող սարք։ Զելենսկու խոսքով՝ հարվածներ են իրականացվել նաև Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Սումիի և Զապորոժիեի շրջանների ուղղությամբ։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ