ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասին
Ռուսաստան
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները վերջին մեկ օրվա ընթացքում խոցել են ինքնաթիռային տիպի 715 անօդաչու թռչող սարք և «Ֆլամինգո» տեսակի 8 հեռահար թևավոր հրթիռ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական ՀՕՊ համակարգերը նաև ոչնչացրել են հինգ կառավարվող ավիառումբ և ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու արկ։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր Ռուսաստանի մայրաքաղաքին մոտեցող երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ