Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել են 9-րդ և 10-րդ դասարանների հասարակագիտության նոր դպրոցական դասագրքերը, որոնց գլխավոր խմբագիրը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում այցելել է ռուսական կրթական համակարգին նվիրված «Միասնական դպրոց՝ միասնական երկիր» ցուցահանդեսը։ ՌԴ կրթության նախարարի տեղակալ Օլգա Կոլուդարովան հայտնել է, որ հասարակագիտության դասավանդման ծրագիրն ամբողջությամբ փոխվում է․ աշակերտներն այն այսուհետ կսկսեն ուսումնասիրել ոչ թե 6-րդ, այլ 9-րդ դասարանից։
Միաժամանակ ավելացվել են պատմության դասաժամերը։ Պուտինին ներկայացվել են նաև «Մեր երկրամասի պատմությունը․ Դոնբաս և Նովոռոսիա» նոր դասագրքերը։ Հասարակագիտության և Ռուսաստանի տարբեր շրջանների պատմության նոր դասագրքերն արդեն ընդգրկվել են դասագրքերի դաշնային ցանկում։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ