Եթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները և վերացնի Իրանի նկատմամբ սահմանափակումները։
Իրանի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում Փեզեշքիանը նշել է, որ Վաշինգտոնը պետք է վերացնի պատժամիջոցներն ու շրջափակումը, հանի նավթի և նավթաքիմիական արտադրանքի սահմանափակումները, ապասառեցնի իրանական ակտիվներն ու վերսկսի ներդրումները։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև դադարեցնել Լիբանանում իրականացվող գործողությունները և ստիպել Իսրայելին հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այդ պայմանների կատարման դեպքում Իրանը, իր հերթին, քաղաքական որոշումների շրջանակում կբացի Հորմուզի նեղուցը։
Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումները վերջին ամիսներին հանգեցրել են նավթի և գազի գների աճի։ Իրանը հայտարարել է, որ նեղուցով անցումը թույլատրվում է միայն այն նավերին, որոնք նախապես համաձայնեցրել են իրենց երթուղին Իրանի հետ։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ