Ռուսաստանում մեկ օրում մարվել է 22 անտառային հրդեհ
Ռուսաստան
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հրշեջ ծառայությունները մարել են 22 անտառային հրդեհ։ Հրդեհների տարածման ընդհանուր մակերեսը կազմել է 14 097 հեկտար, հայտնում է «Ավիալեսոօխրանան»։
Գերատեսչության տվյալներով՝ կեսգիշերի դրությամբ Ռուսաստանի տարածքում շարունակվում էր 111 անտառային հրդեհի մարումը։
Այդ հրդեհների տարածման ընդհանուր մակերեսը հասել է 501 780 հեկտարի։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ