Եվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառով
Տնտեսություն
Եվրոպական երկրների ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել այս ամռան անոմալ շոգի և երկարատև երաշտի հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։
Գործակալության տվյալներով՝ հատկապես տուժել են Բոսնիա և Հերցեգովինայի, Չեխիայի, Ռումինիայի և Հունգարիայի ձկնաբուծական տնտեսությունները։ Բարձր ջերմաստիճանն ու ջրի պակասը վնասել են ինչպես էկոհամակարգերին, այնպես էլ արտադրական տնտեսություններին։
Իրավիճակը բարդացրել են նաև ջրամատակարարման և էներգամատակարարման խնդիրները, շոգից բերքի կորուստները, ինչպես նաև նավագնացության և առևտրի ոլորտներում առաջացած վնասները։ Եվրոպայի մի շարք երկրներ այս տարի բախվել են վերջին տարիների ամենաշոգ ժամանակահատվածներից մեկին։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ