Նիգերի իշխանությունները մայրաքաղաքում հարձակումների ֆոնին բնակչությանը հանգստության կոչ են արել
Աշխարհ
Նիգերի իշխանությունները մայրաքաղաք Նիամեյում տեղի ունեցող հարձակումների և զինված բախումների ֆոնին բնակչությանը կոչ են արել պահպանել հանգստությունը և չտարածել չստուգված տեղեկություններ։
«Պաշտպանության և անվտանգության ուժերը մոբիլիզացված են հայրենիքը պաշտպանելու համար», — ասվում է երկրի Ազգային պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ։
Նիամեյում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Գիշերը զինված բախումներ են տեղի ունեցել, իսկ առավոտյան մայրաքաղաքի մի քանի շրջաններում կրակոցներ և պայթյուններ են լսվել։ Կրակոցներ են գրանցվել նաև օդանավակայանի և այնտեղ գտնվող ռազմաբազայի, ինչպես նաև նախագահական պալատի հարակից հատվածներում։ Տեղական հեռուստաալիքներից մեկի հեռարձակումը դադարեցվել է։ Հարձակումների պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ