Ռուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը
Ռուսաստան
Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլի արտահանման արգելքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարության հաղորդագրությանը։
Սահմանափակումը վերաբերում է Ռուսաստանում վառելիք արտադրող ընկերությունների կողմից այդ արտադրատեսակների արտահանմանը։ Նախկինում արգելքը նախատեսված էր մինչև օգոստոսի 31-ը։
ՌԴ կառավարությունում պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է երկրի ներքին վառելիքի շուկայում կայուն իրավիճակը պահպանելու նպատակով։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ