Ռուսաստանում պլաստիկ թղթադրամներ կհայտնվե՞ն․ փորձագետը գնահատել է հնարավորությունը
Ռուսաստան
Ռուսաստանում առաջիկա 5–7 տարիներին պլաստիկ թղթադրամների անցումը քիչ հավանական է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տնտեսագետ Միխայիլ Բրյուխանովը։
Նրա խոսքով՝ պատճառներից մեկը Ռուսաստանի կլիմայական պայմաններն են․ պոլիմերային նյութը վատ է դիմանում երկարատև ցածր ջերմաստիճաններին։ Բացի այդ, պլաստիկ թղթադրամների վրա հնարավոր չէ նույն ձևով կիրառել թղթադրամներին բնորոշ մի շարք պաշտպանիչ տարրեր, այդ թվում՝ ջրանիշը և հատուկ պաշտպանիչ մանրաթելերը։
Փորձագետը նշել է նաև, որ պլաստիկ թղթադրամների արտադրության անցնելու համար անհրաժեշտ կլինի էապես վերափոխել գործող արտադրական համակարգը, ինչը զգալի ծախսեր կպահանջի։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)