Սահմանափակում են բանկային քարտերի քանակը․ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր 20-ից ավելի քարտ ունեն
Ռուսաստան
2027 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում մեկ անձը բոլոր բանկերում միասին կկարողանա ունենալ առավելագույնը 20 բանկային քարտ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը։
Նրա խոսքով՝ եթե սահմանափակման ուժի մեջ մտնելու պահին քաղաքացին արդեն ունի 20-ից ավելի, նույնիսկ 50 քարտ, դրանք չեն արգելափակվի։ Մարդը կկարողանա շարունակել օգտվել դրանցից մինչև գործողության ժամկետի ավարտը, և քարտերն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից։
Սակայն նոր քարտ ստանալ հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ գործող քարտերի թիվը չի նվազել 20-ից։ Օրինակ՝ երբ դրանց թիվը հասնի 19-ի, քաղաքացին կրկին կկարողանա ստանալ ևս մեկ քարտ։ Ակսակովի խոսքով՝ Ռուսաստանում մեկ քաղաքացուն միջինում բաժին է ընկնում առավելագույնը չորս բանկային քարտ, ուստի նոր սահմանափակումը կվերաբերի բնակչության փոքր մասին։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ