Արաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներին
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ճապոնիայում գտնվող ԱՄՆ «Միսավա» ռազմաբազայից F-16 կործանիչների՝ Իրանին հասցված հարվածներին ենթադրյալ մասնակցությունը։
Ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում Արաղչին հայտարարել է, որ ճապոնացի քաղաքացիները պետք է իրենց կառավարությունից պարզաբանումներ պահանջեն ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ամերիկյան F-16-ների օգտագործումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներն օգտագործում է ոչ թե հյուրընկալող երկրի պաշտպանության, այլ, իր բնորոշմամբ, «ագրեսիվ քաղաքականություն վարելու» համար։
Ավելի վաղ UK Defence Journal-ը հայտնել էր, որ Աոմորի պրեֆեկտուրայում գտնվող «Միսավա» ավիաբազայի F-16 կործանիչները մասնակցել են Իրանի դեմ ռազմական գործողությանը և մարտ-ապրիլ ամիսներին տեղափոխվել Մերձավոր Արևելք։ Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչները հրապարակման վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն տվել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ