Պուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին
Գիտություն և Մշակույթ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում էլ դրանք երբեք չեն կարող փոխարինել ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին։
Պուտինի խոսքով՝ նոր տեխնոլոգիաները պետք է ներդրվեն կրթության ոլորտում, սակայն մանկավարժի կենդանի շփումը շարունակում է առանձնահատուկ նշանակություն ունենալ։
Նա այս մասին հայտարարել է մանկավարժների, ուսանողների և մանկավարժական դասարանների սովորողների հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանում ուսուցչի դերի կարևորությունը վերջերս ընդգծվել է նաև օրենսդրական մակարդակով․ հուլիսի 20-ին Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով պաշտոնապես ճանաչվել է ուսուցչի հատուկ կարգավիճակն ու մասնագիտության հասարակական նշանակությունը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ