Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսով
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով երկրի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 25-35 տոկոսով։
«Մեզ մոտ գրանցվել է 25-35 տոկոսի անկում։ Արտահանումը նվազել է, իսկ ներմուծումն էլ ավելի մեծ չափով է կրճատվել»,- Փեզեշքիանի խոսքերը փոխանցել է Իրանի պետական IRNA գործակալությունը։
Իրանի տնտեսության վրա ճնշում են գործադրում ԱՄՆ-ի սահմանափակումները և միջազգային առևտրի ու լոգիստիկ կապերի խափանումները։ Միևնույն ժամանակ, 2026 թվականի սկզբին Իրան-Ռուսաստան երկկողմ առևտրաշրջանառությունը դեռևս աճ էր արձանագրում՝ առաջին չորս ամիսներին տարեկան կտրվածքով 2 տոկոսով։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ