Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել
Արտակարգ Պատահար
Գազայի հատվածում Իսրայելի վերջին 48 ժամվա ընթացքում իրականացրած հարվածների հետևանքով առնվազն 9 պաղեստինցի է զոհվել, ևս 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ «Արմենպրես»-ի փոխանցմամբ։
Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը հասել է առնվազն 73 449-ի, իսկ վիրավորներինը՝ 174 472-ի։
Միաժամանակ, անցյալ տարի հաստատված հրադադարից ի վեր Գազայում զոհվել է առնվազն 1 313 պաղեստինցի, ևս 4 361 մարդ վիրավորվել է։
Վերջին հարվածների հետևանքով տուժածների և զոհերի թիվը կարող է աճել, քանի որ Գազայի հատվածում փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ