Լեհաստանի նախկին վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «գանգստերական մեթոդների» մեջ
Աշխարհ
Լեհաստանի նախկին վարչապետ Յան Բիլեցկին ասել է, որ Եվրոպան «դե ֆակտո» գտնվում է Ռուսաստանի հետ, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմի» վիճակում և Մոսկվային մեղադրել է «գանգստերական մեթոդներ» կիրառելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է Ukrinform-ին տված հարցազրույցում։
«Եվրոպան նույնպես դե ֆակտո գտնվում է Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի վիճակում: Դրա մասին վկայում են գրեթե ամեն օր տասնյակ եվրոպական երկրներում դիվերսիաների շնորհիվ: Ռուսաստանը հիմա ցույց է տալիս, որ սպառնալիքը վերաբերում է բոլորին, և օգտագործելով գանգստերական մեթոդները` փորձում է վախ սերմանել»,- նշել է նա:
Նախկին վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը «փորձում է վախեցնել ողջ Եվրոպային» և եվրոպացիներին համոզել, որ «մինչև Ուկրաինային իրեն որպես սեփականություն չտրվի, նա դիվերսիա կանի եվրոպական գրեթե բոլոր երկրներում»։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ