Արևմուտքում խոսել են Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասին
Աշխարհ
Իսլանդիային անհրաժեշտ կլինի ևս մեկ հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու համար, եթե իսլանդացիները շաբաթ օրը քվեարկեն բանակցությունները վերսկսելու օգտին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ քաղաքացիների կարծիքը մոտավորապես հավասար է եղել։ Այնուամենայնիվ, Gallup-ի հարցումների տվյալները ցույց են տալիս, որ բանակցություններին դեմ արտահայտվողները մի փոքր առավելություն ունեն:
Օգոստոսի 29-ին հանրաքվե է անցկացվում՝ որոշելու, թե արդյոք Իսլանդիան կվերսկսի Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները։
Իսլանդիան ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել 2009 թվականին: Այնուամենայնիվ, բանակցությունները պաշտոնապես ավարտվել են 2015 թվականին: Երկիրն այժմ Եվրոպական տնտեսական գոտու և Շենգենյան գոտու մաս է կազմում:


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ