Զելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասին
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունը չի նախատեսում իջեցնել մոբիլիզացիոն տարիքի վերին շեմը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, հայտնում է UNIAN գործակալությունը։
«Մոբիլիզացիոն տարիքի վերին շեմը մինչև 55 տարեկան իջեցնելու ծրագիր դեռևս չկա»,- ասել է գրասենյակի ղեկավարի տեղակալը։
Պալիսան հավելել է, որ աշխատանքներն այժմ շարունակվում են հստակ և հասկանալի ծառայության ժամկետը որոշելու համար: Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է գնա բանակում պայմանագրային ծառայության։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ